Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց, այսօր պարզաբանում է տարածել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ր փաստաթղթերում և ի՞նչ ձևով է քննարկվել Արցախի Շուշի քաղաքի հանձնման հարցը։
«Հստակ նշեմ, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից, այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում», - պարզաբանել է ԱԳՆ խոսնակը։